Ավտոպատահար` Երեւան-Գյումրի ճանապարհին
Նախօրեին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶ 3110» մակնիշի 05 ՏՕ 513 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, ընկել է ձորը:
Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, 1968 թ. ծնված Նորայր Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության մամուլի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել