Մոտ կես կիլոգրամ «ափիոն»
Իրավապահները թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, հանցաշխարհում հեղինակություն վայելող, 1961 թ. ծնված, «Օքյուզ» մականվամբ Սամվել Ա.-ին և 1978 թ. ծնված Ռոման Խ.-ին:
Ռոման Խ.-ին պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է 0,487 կգ «ափիոն» թմրամիջոցին նմանվող զանգված: Ըստ Ռոման Խ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իր ուղևոր Սամվել Ա.-ին:
Վերջինս էլ հայտնել է, որ հայտնաբերվածն իր պատվերով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է ուղարկել ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Մահդի Զ.-ն:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 12-ին Մեղրիի սահմանակետով հայտնաբերվածը Հայաստան է բերել ԻԻՀ քաղաքացի, 1962 թ. ծնված Ֆաթթա Մ.-ն, որը բերման է ենթարկվել: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել