HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ կոնյակի արտադրություն

Իրավապահները Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 59/1 հասցեում հայտնաբերել են կեղծ կոնյակի արտադրամաս: Հետաքննությամբ պարզվել է, որ 1950 թ. ծնված Սամվել Հ.-ն 2005 թվականից հիշյալ հասցեում վարձակալել է տարածք և զբաղվում է կեղծ կոնյակի արտադրությամբ: Նրա գործընկեր, 1959 թ. ծնված Մանուկ Ս.-ն, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել: Ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է 5 շիշ կոնյակ, իսկ վերը նշված արտադրամասում` կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված «Նաիրի» տեսակի 108 շիշ կոնյակ, կոնյակի 120 դատարկ շիշ, դրանց համար նախատեսված խցաններ, պիտակներ և 1500 հատ ակցիզային կեղծ դրոշմանիշ: Արտադրամասում հայտնաբերվել է նաև 6 տակառ, որոնց մեջ եղել է կոնյակի նմանվող հեղուկ: Սամվել Հ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Նաիրի», «Մակար» և «Ցար Տիգրան» տեսակի 11 շիշ կոնյակ: Նա հայտարարել է, որ այդ գործունեությամբ զբաղվում է 2005 թվականից և տարբեր քաղաքացիների ու գործող օբյեկտների վաճառել է իր կողմից պատրաստված շուրջ 10 հազար լիտր կեղծ կոնյակ: «Պարզվել է նաև, որ ակցիզային կեղծ դրոշմանիշերը, ինչպես կեղծ պիտակները, խցանները, հոլոգրաֆիկ նշանները Սամվել Հ.-ն ձեռք է բերել 1960 թ. ծնված Խաչատուր Մ.-ից, որին 2009 թ. դեկտեմբերին տվել է 170 հազար դրամ, իսկ իրեն, որպես շահույթ, նույն ժամանակահատվածում մնացել է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են պետեկամուտների քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter