HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դատարանը մերժեց «Ռադիո Հայ»-ի հայցադիմումը

Երեկ Ավան և Նոր Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Ռադիո Հայ»-ի հայցադիմումն ընդդեմ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի: Ռադիոկայանը դատարանից խնդրել էր պարտադրել Ստեփան Սաֆարյանին հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ»-ը, պատրաստելով եւ եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր: Դատարանը գտել է, որ «Ռադիո Հայ»-ի պահանջն անհիմն է: Հիշեցնենք, որ դատական վեճի առիթ էր հանդիսացել ղարաբաղյան հիմնահարցի հրապարակային քննարկումը, որը հետագայում վերածվել էր բանավեճի` բաց նամակների եւ հոդվածների տեսքով: Այնուհետեւ բանավեճը տեղափոխվել է դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter