Նախատեսվում է արդյունահանել 575 850 տոննա հանքաքար և արտադրել 1 տոննա 190 կգ ոսկի
2009թ. ԳՊՄ Գոլդ ընկերության կողմից արդյունահանվել է 476 200 հանքաքար և այդ տարվա ընթացում արտադրվել է 944 369 գրամ ոսկի, ինչը կազմում է 30 362 տրոյան ունցիա. ներկայումս ընկերությունը ամսական արդյունահանում և վերամշակում է միջինը 40 000 տոննա հանքաքար, որը կազմում է 30-40 000 տրոյան ունցիա:
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի մամուլի ծառայության փոխանցմամբ` ներդրումային ծրագրերի իրականացումը ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությանը (որը մտնում է ԳեոՊրոՄայնինգ Ընկերությունների խմբի մեջ) հնարավորություն կտա մոտակա մի քանի տարիների ընթացքում ամսական երեք անգամ ավելացնել հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծավալները` ներկայից 45 000 տոննայից հասցնելով մինչև 150 000 տոննայի:
Ներկայումս ԳեոՊրոՄայնինգ-ը նախագծային ինստիտուտների հետ բանակցություններ է վարում ներկայիս գործարանի կառուցման և վերակառուցման հարցի վերաբերյալ: Գործարանում կներդրվեն հանքաքարի հարստացման աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները:
Ընկերությունը պատրաստվում է ընթացիկ տարում փոփոխել Սոթքի հանքավայրի ստրատեգիական կառուցվածքը: Նախատեսվում է հանքավայրի վերակառուցում, որը կներառի ստորգետնյա աշխատանքները: Չնայած այն հանգամանքին, որ Սոթքի հանքավայրը հարուստ հանքավայր է, այն բավականին բարդ կառուցվածք ունի` մակաբացման գործակիցը շատ բարձր է, հանքաքարը` ամուր և պահանջվում է վերամշակման բազմաստիճան համակարգ, ինչը պահանջում է զգալի կապիտալ ներդրումներ, ինչպես նաև տեխնոլոգիական և կառուցվածքային փոփոխություններ: Անհրաժեշտ է ներդնել համակցված տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ ընկերությունը կապահովի արդյունավետ արդյունահանման ցուցանիշներ: Մոտակա ժամանակներում կավարտվի համակցված տեխնոլոգիաների ընտրության փուլը, և կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ կլինի ֆինանսական միջոցներ ներգրավել: 2010թ բյուջետային պլանով նախատեսվում է արդյունահանել 575 850 տոննա հանքաքար և արտադրել 1տոննա 190 կգ ոսկի (38 234 ուցիա):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել