HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16 օրերի ընթացքում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է խարդախության 60 դեպք, բացահայտվել է 58-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է շորթման 3 դեպք, բացահայտվել է 2-ը, յուրացման կամ վատնման 11 դեպքից բացահայտվել է 10-ը: Նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում սպանության 4 դեպք է գրանցվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են երկուսը: Միաժամանակ` բացահայտվել է նախկինում կատարված սպանության մեկ դեպք: Իսկ ահա 2010-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս», «Նուբարաշեն», «Աբովյան», «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներից ոստիկանության մի շարք բաժիններում ստացվել է 12 դիմում-մեղայական, որոնցում նշված փաստերով` ավազակային հարձակում, կողոպուտ, գողություն, յուրացում, խարդախություն և այլն, բացահայտվել է 14 հանցագործություն: 2009 թ. նույն ժամանակահատվածում ոստիկանության բաժիններում դատապարտյալներից ստացվել էր 5 դիմում-մեղայական, որոնցում նշված փաստերով բացահայտվել էր 6 հանցագործություն, 2008-ին` համապատասխանաբար 3 և 4:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter