HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Աջակցություն` Արցախում աշխատել ցանկացողներին

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր հանրապետության բնակավայրեր հրավիրված մասնագետներին պետական աջակցության ծրագրի իրականացմանը:

Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը ներկա շրջվարչակազմերի ղեկավարներին համապատասխան պարզաբանումներ են տվել սոցիալական ապահովության եւ առողջապահության նախարարներ Նարինե Ասծատրյանը եւ Արմեն Խաչատրյանը: Ներկա դրությամբ հիշյալ ծրագրից օգտվում է 42 բժիշկ, ովքեր մեծամասամբ աշխատում են վերաբնակեցման գոտիներում: Սակայն մասնագետների, հատկապես բժիշկների սուր կարիք կա ԼՂՀ այլ շրջաններում եւս:

Վարչապետ Ա.Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարեց համագործակցել ՀՀ մարզպետարանների հետ եւ հրավիրել Արցախում իրենց գործունեությունը շարունակելու պատրաստակամություն հայտնող բժիշկների: Նրանց կցուցաբերվի սոցիալական եւ բարոյական մեծ աջակցություն: Իսկ աջակցությունը հիմնականում կլինի աշխատավարձի հավելավճարի, ինչպես նաեւ բնակվարձի փոխհատուցման տեսքով: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրանտ Ալեքսանյանի խոսքերով, խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաեւ անհրաժեշտության դեպքում մասնագետի համար տուն գնելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter