HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կարինե Դանիելյան. «Ցարսկայա ախոտա» հասկացությունը վաղուց վերացել է մոլորակից»

«Երբ Վայոց ձորում էի, Ագարակաձոր ձյուղի բնակիչներն ասացին, որ իրենց անտառներում արգելոց կա, որտեղ հատկապես պաշտոնյաները հաճախակի խնջույքներ են կազմակերպում և լրիվ ավիրում են: Ըստ Ձեր ուսումնասիրությունների` ի՞նչ վիճակում են արգելավայրերը, արգելոցները»: Այս հարցը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Հանուն մարդկային կայուն զարգացման ասցիացիայի» նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանին տվեց լրագրողներից մեկը: Կարինե Դանիելյանը պատասխանեց, որ իրենց կազմակերպությունը հատուկ ուսումնասիրություններ չի իրականացրել արգելոցներում, արգելավայրերում, սակայն հիմնվելով այլ կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա` կարելի է ասել, որ շատ հարցերում մեր արգելոցները, հատկապես արգելավայրերը ֆորմալ բնույթ են կրում: Բնապահպանի խոսքերով` եղել են անգամ դեպքեր, երբ ուղղաթիռից ուղղակի որս են կատարել և սպանել նորածին, էնդեմիկ այծերի: «Այդ հասկացությունը` «ցարսկայա ախոտա», վաղուց վերացել է մոլորակից, և պիտի որ ամոթ զգան այդ մարդիկ: Դա նաև ցուցանիշ է, թե որքանով մենք դեռ հասուն չենք»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter