Թմրամիջոց` կալանավորի գուլպայում
«Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկությունից ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են ստացվել, որ փետրվարի 12-ին` ժամը 13.35-ին, դատապարտյալ, 1984 թ. Արման Ազատյանի և 1982 թ. ծնված Աննա Հ.-ի տեսակցությունից հետո Ազատյանը խուզարկության է ենթարկվել, որի ընթացքում նրա գուլպայի մեջ հայտնաբերվել է 2 փաթեթ, խոշոր չափի` 0,032 գրամ «Բուպրենորֆին» թմրամիջոցի պարունակությամբ:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել