HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վարչապետը հրահանգեց կանխել անասնագլխաքանակի արտահանումը

ԼՂՀ վարչապետի այսօրվա երկրորդ խորհրդակցության ժամանակ անդրադարձել են անասնապահական խնդիրներին: Վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ ներկա իրավիճակը թելադրում է առավել արագ ընթացքով մշակել ճյուղի զարգացման ծրագիրը, եւ այն կյանքի կոչել:

Խորհրդակցության ժամանակ, ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է անասնագլխաքանակի անկում եւ մսամթերքների գների աճ, ինչը կարող է հետեւանքներ ունենալ նաեւ Արցախում: Վարչապետը ոլորտի պատասխանատուներին եւ շրջվարչակազմերի ղեկավարներին հրահանգեց վերահսկել անասնագլխաքանակի վաճառքը եւ կանխել արտահանումը: Խնդիր դրվեց` խրախուսել խոզաբուծությունը, ինչի շնորհիվ կփոխլրացվի խոշոր ու մանր եղջերավոր անասունների մսի արտադրության հավանական նվազումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter