HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բնապահպանն ափսոսում է, որ աղմուկ չեն բարձրացրել Ջերմուկի ճոպանուղու կառուցման ժամանակ

«Ամբողջ հանրապետությունից զանգ են տալիս. «Տիկին Դանիելյան, այստեղ ծառեր են կտրում, այնտեղ կտրում են և այլն»: Եվ շատ զանգեր ունեցանք Ջերմուկից, երբ անցկացնում էին ճոպանուղին. մարդիկ ասում էին, որ անխնա անտառը կտրվում է, 50 մ լայնքով ամբողջ կտրվել է, նկարներ ուղարկեցին»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասցիացիայի» նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Երբ նա հետաքրքրվել է ճոպանուղու հարցով, իրեն ասել են, որ իբր ընտրված ճանապարհը լավագույնն է, լանջերի թեքությունը լավագույնն է դահուկորդների համար, դրսից մասնագետներ են եկել, ընտրել են վայրը, որտեղ պետք է անցկացվի ճոպանուղին և այլն: «Երևի մեղավոր ենք, որ հավատացինք այս բոլոր փաստարկներին, և աղմուկ չբարձրացրինք: Հիմա պարզվում է, որ հակառակը` թեքությունը շատ մեծ է, և հազվագյուտ մարդիկ են կարողանում իջնել: Այսինքն` նաև այդ փաստարկը իրոք իրական չէր: Ընդ որում, կողքը լանջեր կան, որոնք անտառածածկ չեն, և որտեղ կարելի էր ճոպանուղին անցկացնել»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter