HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

119 կրթաթոշակ` Ռուսաստանի Դաշնության բուհերում սովորելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարել' 2011-2012 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում' բուհական /89 կրթաթոշակ/բակալավր, մագիստրոս/ և հետբուհական /30 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին:

Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:

Հետբուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում /Այգեստան 9, փող 4/ ս.թ. մայիսի 23-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում: Բուհերի ցանկը և ռուսական կողմի հարցաթերթիկների ձևանմուշները տեղադրված են կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter