Ալավերդում աճել են չարորակ ուռուցքային, հոգեկան, սրտանոթային հիվանդությունները
Ալավերդու առողջապահական կենտրոնին «Հետք»-ի հարցումներից պարզվել է, որ 2009թ.-ի էականորեն վատացել է բնակչության առողջության վիճակը: Այստեղ մասնավորապես աճել են չարորակ ուռուցքային, հոգեկան, սրտանոթային հիվանդությունները: Կենտրոնում 2008թ.-ին դիսպանսեր հաշվառման կանգնած 389 չարորակ ուռուցքով հիվանդների թիվը 2009թ.-ին հասել է 427-ի: Աճը կազմել է 39 հիվանդ:
Հոգեկան հիվանդների թիվը 2008-ի 716-ի դիմաց կազմել է 721 հիվանդ: Նշանակալից աճ է արձանագրվել սրտի իշեմիկ հիվանդությունների գծով, որը 2008թ.-ի 276-ի դիմաց 2009թ.-ին կազմել է 324 հիվանդ: Առողջապահական կենտրոնից նաև հայտնեցին, որ 2009թ.-ին հիպերտոնիկ հիվանդության գանգատներով կենտրոնին դիմել են 534 քաղաքացիներ, որոնցից 410 գտնվում են դիսպանսեր հսկողության տակ: Կենտրոնում հաշվառված են նաև էնդոկրին 335 հիվանդներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել