HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը

Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Երկրապահ կամավորականների միության 8-րդ համագումարը: Բացման արարողությունից, նախագահության ու հանձնաժողովների անդամների ընտրության օրակարգի հաստատումից հետո հնչեցին ելույթներ: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ներկայացրեց միության գործունեությունը, անդրադառնալով նաև տարեգրությանն ու անցած ուղուն: Պատերազմի դաշտում ձևավորված երկրապահ կամավորական ջոկատները համախմբվելով մեկ ճշմարիտ գաղափարի շուրջ` փառքով կատարեցին իրենց գործը` ասպարեզը թողնելով հայոց կանոնավոր բանակին: Սակայն այսօր էլ, եթե հարկ լինի, երկրապահը զենքը ձեռքին կկանգնի հայ զինվորի կողքին: Մանվել Գրիգորյանը համախմբվելու կոչ արեց համայն հայությանը` միասնականորեն դիմակայելու մեզ սպասվող բոլոր մարտահրավերներին: Ողջունելով ներկաներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մարտական ընկերներին հանդիպելը իր համար մեծագույն պատիվ է: «Մենք բոլորս մեր նորօրյա պատմության կերտման ճանապարհին մեզ դրսևորեցինք լիարժեքորեն` առաջնորդվելով խոսքը գործի վերածելու գաղափարով: Կողք-կողքի անցնելով այդ ճանապարհը, պետք է մշտապես գնահատենք մարտական ընկերությունը: Տարածաշրջանային իրադրությունը մեզ ստիպում է լինել միասնական: Միասին կանգնած ենք եղել մեր պետության կազմավորման ակունքներում, միասին էլ պետք է հաղթահարենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները և պայքարենք հետագա առաջընթացի ու զարգացման համար»- ասաց Սեյրան Օհանյանը: Ելույթներից հետո տեղի ունեցավ ԵԿՄ վարչության և վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման քվեարկությունը: Իսկ նորընտիր վարչության նիստի ընթացքում միաձայն քվեարկությամբ ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter