Հանրահավաք` Գյումրիում
Փետրվարի 18-ին` ժամը 12-ին, Շիրակի մարզի անհատ տաքսու վարորդները հանրահավաք են անելու Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում (քաղաքի հարավ-արևմտյան դարպաս, Կարսի խճուղի): Վանաձորի անհատ տաքսիների վարորդների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ նույնպես մասնակցելու են հանրահավաքին:
Ինչպես հայտնում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հկ-ն, հանրահավաքին մասնակցելու և իրենց դիրքորոշումները հայտնելու համար Գյումրի են հրավիրվում ինչպես շահագրգիռ տաքսիստները, այնպես էլ հասարակական և այլ գործիչներ:
Հանրահավաքի մասին Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդների մամուլի խոսնակի իրազեկումը Գյումրու տեղական իշխանություններն ընդունել են ի գիտություն:
Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի թվով 824 անհատ տաքսիների վարորդները ոլորտը կարգավորելուն կոչված ՀՀ օրենսդրության բազմաթիվ դրույթների դեմ 2010 թ. հունվարի 18-ի բողոքի ակցիայի ժամանակ դիմում-բողոք էին կազմել` ուղղված ՀՀ օրենսդիր, գործադիր և Գյումրու տեղական իշխանություններին: Այդ դիմումին ի պատասխան` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը օրենսդրությունը վերանայելու առաջարկություններ էր ներկայացրել տաքսիստներին: Այդ առաջարկներին պատասխանելու համար տաքսիստները որոշել են հանրահավաք հրավիրել Գյումրիում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել