HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն` գազալիցքավորման կայանում

Փետրվարի 16-ին` ժամը 16.09-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող ավտոգազալիցքավորման կայանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Արտակ» ՓԲԸ-ին պատկանող ավտոգազալիցքավորման կայանի կոմպրեսորային սարքավորումների շինությունում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետանքով փլուզվել է շինության` 30 քմ մակերեսով տանիքը, տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում, և այրվել է 1 մ հաղորդալար: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: Փետրվարի 17-ին` ժամը 01.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, ու վթարի ենթարկված ավտոմեքենան այրվում է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.13-ին, մարվել` 01.18-ին: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 19 ՕԼ 738 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Դրա հետևանքով վարորդը, որի անձը պարզել չի հաջողվել, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել հիվանդանոց: Այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter