HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցած 7 օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 40 դեպքից` 39-ը, խուլիգանության 7 դեպքից` 5-ը: Բացահայտվել է նաև գողության 70 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի` 2 և խուլիգանության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել են նաև նախկինում կատարված սպանության 1, մարմնական վնասվածք հասցնելու` 4 և խուլիգանության 1 դեպքերը: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 62-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter