HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ոստիկանին հեռացրել են համակարգից

ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ստուգվել է Շուշի քաղաքի բնակիչ Կարեն Ավանեսյանի հայտարարությունը` ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արամ Թունյանի կողմից նրա նկատմամբ բռնություն գործադրելու մասին:  

ԼՂՀ գլխավոր դատախազության  կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը` տուժողի բողոքի բացակայության պատճառով: Ստուգման ընթացքում պարզվել է, որ 2009թ. դեկտեմբերի լույս 24-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Արամ Թունյանը Շուշի քաղաքի Նժդեհ փողոցում վիճաբանության մեջ է մտել նույն քաղաքի բնակիչ Կարեն Ավանեսյանի հետ, որի ընթացքում իրեն պատկանող «Վազ 2121» մակնիշի 14 ՏՍ 282 պետհամարանիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել է Շուշի քաղաքի «Կանաչ ժամ» կոչվող տեղամաս եւ դրսեւորելով ոստիկանության աշխատակցին ոչ վայել պահվածք` ձեռքով դիտավորյալ հարվածել է Կ.Ավանեսյանի դեմքին, պատճառելով նրան առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: «Իր գործողություններով Ա.Թունյանը կատարել է հանցագործություն` նախատեսված ԼՂՀ քր.օր-ի 118-րդ հոդվածով /ծեծը/, մինչդեռ հանդիսանալով իրավապահ համակարգի ծառայող, նա պարտավոր էր ամենօրյա գործունեությամբ պայքարել հանցագործությունների դեմ, կանխել եւ խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները: Կադրերի ընտրության գործընթացի նկատմամբ պատշաճ աշխատանքներ իրականացնելու եւ նմանատիպ երեւույթները հետագայում բացառելու ուղղությամբ հստակ միջոցներ ձեռնարկելու նպատակով` միջնորդագիր է ներկայացվել ԼՂՀ ոստիկանապետին, որի արդյունքում Արամ Թունյանը հեռացվել է համակարգից»,-ասվում է տեղեկատվության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter