HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կուսակցությունների  համար 6 տոկոս, դաշինքների համար` 8 տոկոս 

ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կենտրոնական  ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի ներկայացմամբ` առաջին ընթերցումից հետո կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ եւ նրանից հետո ստացված առաջարկություններն ամոփոփելով` որոշակի փոփոխություն է մտցվել` հիմնականում կապված խորհրդարան մտնելու համար ընտրական շեմի հետ:

Մայիսի 23-ին նախատեսվող ընտրություններում խորհրդարան մտնելու համար  կուսակցությունը պետք է հավաքի ձայների առնվազն 6 տոկոսը, իսկ կուսակցությունների դաշինքը` 8 տոկոսը: Սերգեյ Նասիբյանը հիշեցրեց, որ խորհրդարանական նախորդ ընտրություններում կուսկացությունների համար սահմանված էր ձայների 10 տոկոսյա շեմը, իսկ կուսակցությունների դաշինքի համար` 15 տոկոս: Վերջերս նշված թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ խոսվում էր համապատասխանաբար 5 եւ 7 տոկոսների մասին:

Փոփոխություն է մտցվել նաեւ առաջադրվող թեկնածուների, կուսակցությունների ու դաշինքների գրավի գումարների մասով, որոնք թերեւս մնացել են նույնը, ինչ որոշվել էր լսումների ժամանակ. կուսակցության գրավի չափը կազմելու է 500 հազար դրամ, կուսկացությունների դաշինքի համար` 350 հազարական դրամ, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների համար` 100 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter