Հայազգի երաժիշտն արժանացել է Գրանպրի մրցանակի
Հայաստանը ներկայացնող 20-ամյա Ալեքսանդր Իռադյանը հաղթող է ճանաչվել «Ճանապարհ դեպի վարպետություն» դաշնամուրային երաժշտության 2-րդ միջազգային մրցույթում եւ ստացել Գրանպրի մրցանակը:
Մրցույթը փետրվարի 9-13-ը 3 փուլով անցկացվել է Եկատերինբուրգում: Մրցույթին մասնակցել է 40 երաժիշտ: Եղել է 9 մրցանակային տեղ, ինչպես նաեւ Գրանպրի մրցանակը, որն էլ ստացել է Ալեքսանդրը` մրցույթին ներկայացնելով ինչպես համաշխարհային դասականների, այնպես էլ իր ստեղծագործությունները:
Ալեքսանդրը սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում: Մրցույթին մասնակցելու համար նրան ներկայացրել եւ աջակցել են կոնսերվատորիան եւ Կրթության եւ գիտության նախարարությունը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել