HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 10/12 ՏԸՀ նախագահին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ընտրակեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: «Ա1+» ինտերնետային թերթում հրապարակված տեղեկատվության ստուգմամբ պարզվել է, որ 2010 թ. հունվարի 10-ին կայացած ՀՀ ԱԺ մեծամասնական  ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ընթացքում թիվ 10/12 տեղամասի  ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Գալոյանը, ընտրությունների ընթացքում  ընտրացուցակներում գրանցումներ կատարելու եղանակով, կեղծել է քվեարկության արդյունքները: Մասնավորապես, հանձնաժողովի անդամներից եւ տեղամասում գտնվող այլ անձանցից գաղտնի ընտրացուցակների 27-րդ էջում նշված թիվ 1655 հերթական համարի դիմաց գրանցված Ա. Բուռնուչյանի անվան դիմաց նշել է կեղծ անձնագրային տվյալներ եւ ստորագրել` ստեղծելով տպավորություն, թե իբր վերջինս ներկայացել է ընտրության, ապա վերցրել է մեկական քվեաթերթիկ եւ ծրար, քվեաթերթիկում համապատասխան նշում կատարել եւ այն ծրարի մեջ դնելուց հետո գցել քվեատուփ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter