HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների նկատմամբ սեռական բռնության 99 դեպք` 4 տարվա ընթացքում

Հայաստանում 2005-2009 թթ. գրանցվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության 99 դեպք, ինչը այլ երկրների համեմատ ցածր ցուցանիշ է, սակայն Հայաստանի համար` բարձր, ընդ որում` սրանք պաշտոնական տվյալներ են: Այս մասին երեխաների նկատմամբ սեռական բռնությունների կանխարգելմանը նվիրված քննարկման ժամանակ ասաց իրավաբան Դավիթ Թումասյանը: Քննարկումը կազմակերպվել էր այսօր «Հույս եւ օգնություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Քննարկման ընթացքում ներկայացվեցին երեխաների նկատմամբ կատարված սեռական բռնության առանձին դեպքեր, մասնավորապես` «Հետքի» «100.000 դրամ տուգանք` 12-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու համար» հրապարակումը: Ապա հնչեցին տարբեր հարցեր և առաջարկներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանաց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է մշակել երեխաների եւ նրանց իրավունքների մասին հայեցակարգ: Ներկաները կարեւորեցին ոչ միայն արդեն բռնության զոհ դարձած երեխաների հետ կատարվող աշխատանքը, այլեւ այդ բռնությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter