HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ծխելն օգտակար է կառավարությանը Պետական բյուջեն բոլոր հնարավոր միջոցներով համալրելու ջգտումը կառավարությունում կարծես մոլուցքի է վերացվել: Վերջին շրջանում կառավարության գրեթե բոլոր նախաձեռնությունները հենց այդ նպատակն ունեն` հնարավոր բոլոր ոլորտներից հնարավորինս շատ փող հավաքել: Բնականաբար, ամեն ինչ արվում է գեղեցիկ ձեւակլերպումներով եւ ինչպես բնորոշ է կառավարությանը` պաթոսով: Կառավարությունը ԱԺ է ուղարկել օրինագծերի մի փաթեթ, որոնց նպատակը Հայաստան ներմուծվող եւ տեղական արտադրութէյան ծխախտոցի գանձվող հարկերի ավելացումն է: Այդ նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է «արդարացի հարկման» անհրաժեշտությամբ, եւ , բնականաբար, ծխելու դեմ պայքարի ազնիվ մղումներով: Ներկայացաված հիմնավորումներում «հարեւանցիորեն» նշվում է, որ այդ փոփոխությունների արդյուքնքում ակնկալվում է բյուջեի մուտքերը ավելացնել տարեկան 3 մլդ դրամով: Ծխախոտը, ինչպես հայտնի է, այն ապրանքատեսակներից է, որի պահանջարկը գնի բարձրացման արդյունքում գրեթե չի նվազում: Այսինքն` այս փոփոխությունների արդյուքնում մարդիկ չեն դադարելու ծխել կամ ավելի քիչ ծխել, այլ ավելի շատ են վճարելու: Դա շատ լավ հասկանում են ինչպես կառավարությունում, այնպես էլ ծխախոտ ներմուծող ընկերություններում, որոնք ոչ թե իրենց շահույթի հաշվին են ավելացնելու իրենց շահույթի հարկերը, այլ սպառողների: Իսկ «ծխելու դեմ պայքարի» մասին հայտարարությունները արդեն լիրիկական զեղումներ են: կառավարությանը պետք է, որ մարդիկ շարունակեն ծխել: Ցանկալի է` ավելի շատ, քանի որ դա կարող է ավելացնել բյուջերի մուտքերը: Այնպես որ, նույն հաջողությամբ վաղը կառավարությունում կարող են որոշել, որ բենզինի պատճառով շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար պետք  է  բարձրացնել  նաեւ դրա հարկամն դրույքաչափը: Մոնոպոլիստները դրանից միայն ուրախ կլինեն: Նախագահականին դուր չի գալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ակտիվությունը սկսել է դուր չգալ նախագահականին: Չնայած նա տարբեր առիթներով  հայտարարել է, որ ՀՀ նախագահի հավակնություններ չունի, սակայն նրա մի շարք ուղերձներ, իր իմիջի վրա աշխատելու փորձերը կասկածի տեղիք են տալիս: Ուստի նախագահականում մշակվել է նրա ամբիցիաները սահմանափակելու ծրագիր, որի կարեւոր մասերից այն է, որ ԱԺ  նախագահի աթոռը հաջորդ ընտրություններում խոստացել են արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, եւ դրան տեղեկացված է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Զգուշացրել են` «թիթեռնիկներին» ձեռք չտա Երեւանի Կոմայգին հայտնի է որպես հոմոսեքսուալիստների հավաքատեղի: Իսկ Կոմայգու Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարող հատվածում ամեն օր գիշերային  ժամերին հոմոսեքսուալիստները, տրանսվիստիտները «կլիենտ» են կպցնում: Մեր տեղեկություններով` մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը փորձել է սրանց վերացնել այստեղից. գիշերային թիթեռնիկները, փաստորեն, իրենց բիզնեսը ծավալում են քաղաքապետարանից մի քանի մետր այն կողմ: Բոլոր փորձերը «սրանց վերացնել այստեղից», անցել են ապարդյուն, եւ երեւանցի Գագիկ Բեգլարյանն անցել է իր ծանոթ մեթոդին` մարդիկ է ուղարկել, որ սրանց ծեծն ու քշեն այս տարածքից: Ծեծից տառացիորեն մեկ օր անց նրան Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խստորեն զգուշացրել է, որ «թիթեռնիկներին» ձեռք չտա: Դեսպանը նախազգուշացնում է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեփրին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի եւ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է , որ եթե Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները չվավրեցավեն, ապա Հայոց ցեղասպանության բանաձեւը հնարավոր է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 4-ի նիստում: Ջեֆրին թուրք խորհրդականներին զգուշացրել է, որ եթե Հայոց ցեղասպանության  օրինագիծն ընդունվի հանձնաժողովում, ապա այն ծանր հետւեանքներ կունենա Թուրքիա-ԱՄՆ  հարաբերություններում: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեկտեմբերի 7-ին վարչապետ Թայիփ Էրդողանին բացատրածի նման, դրանից դուրս գալու ճանախարհը հայաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծելն է: Միակ ելքը Հայաստանի հետ համաձայնեցված արձանագրությունների վավերացումն է»,-ասել է Ջ Ջեֆրին: Կամաց-կամաց թռնում են Հայաստանը մտադիր է 5 մլն դոլար ներդնել Ուլյանովսկում ադամանդների վերամշակման գործարան կառուցելու նպատակով: Ընդ որում` Ուլյանվոսկի մարզի ղեկավարները առաջարկել են ներդրումներ կատարել նաեւ հյուրանոցային համալիր կառուցելու գործում: «ՉԻ» - Սա երեւի արվում է «արտահանումը խթանելու ծրագրի շրջանակնեորւմ»: Բա իհարկե, ի՞նչ գործ ունեն` Հայաստանում գտնվող նույնատիպ գործարանները զարգացնեն, եթե կարելի է նման գործարան կառուցել Ռուսաստանում: Բայց մեզ տվյալ դեպքում այլ հարց է հետաքրքրում. տեսնես ու՞մ նկատի ունեն « Հայաստան» ասելով: Հասկանալի է, չէ՞, որ ոչ թե պետությունն է այդ երկրում գործարան կամ հյուրանոց կառուցելու, այլ կոնկրետ մարդիկ: Այսինքն` խոսքն ընդամենը կապիտալը երկրից դուրս բերելու մասին է: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ խոշոր գործարարները կամաց-կամավ Հայաստանից «թռնում են»: Երեւի մի բանի գիտեն, որ այդպես են վարվում: «Հայաստանի հանրությունը մնում է բեւեռացված» ԱՄՆ -ում տեղակայված «լարգրողների պաշտպանության կոմիտեն» հրապարակել է «Հարձակումներ մամուլի վրա 2009. Հայաստան» զեկույցը, որի համաձայն` «2008 թվականին վիճահարույց հետո հանրությունը մնում է բեւեռացավծ, իշխանությունները զսպում են այդ, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամի եւ հրատապ այլ հարցերի շորջ բաց քննարլումները, լրագրողների նկատմամբ շարունակվում է անհանդուրժողականությունը, թշնամանքն ու բռնությունները»: Զեկույցում նաեւ ասված է. «Իշխանությունները շարունակում են վերահսկել հեռարձակող մամուլի մեծ մասը, իսկ մասնավոր հուռուստառադիոկայանները պատկանում են իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող քաղաքական գործիչներին եւ գործարարներին: 2002թ-ից ի վեր եթերից զրկված է «Ա1+»-ը: Առաջարկներ է բերել «Լինելով Ադրբեջանում»` ես առաջարկներ եմ ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւին: Համանման առաջարկներ ես արել եմ նաեւ Հայաստանի նախագահին: Դրանցում ներկայացված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեխանիզմները»: Թբիլիսիում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը: Այս կերպ նա մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի` Ղազախստանի նախագահը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել: Նա չի հստակեցրել առաջարկների էությունը` ասելով միայն, որ Ղազախստանը, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հաշվի է առել հակամարտող երկրների շահերը: Սաուդաբաեւը նշել է, որ տարածաշրջան կատարած այցի նպատակն է խաղաղ տրամադրություններ ստեղծել կոնֆլիկտային տարածքներում: Ըստ նրա` Ղազախստանը կուսումնասիրի նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի առաջարկները եւ փորձ կանի ի հայտ բերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձեւը: «Փոփոխությունների քամին» անփոփոխ է մնում «Եվրանյուզ» միջազգային հեռուստաընկերությունն ամիսներ առաջ ռեպորտաժ էր նկարահանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, որում Ղարաբաղը ներկայացված է, որպես անկախ հանրապետություն, մանրամասն վերլուծված են հակամարտության էությունն ու պատմությունը: Դա առաջ էր բերել Բաքվի բողոքները, որը պաշտոնական նամակ էր ուղարկել հեռուստաալիքի գրասենյակ` պահանջելով «վերականգնել պատմական արդարությունը», ավելին` Ադրբեջանը պահանջել էր` «իրական» ռեպորտաժ նկարահանել Ղարաբաղի մասին: «Եվրանյուզը» չէր մերժել Բաքվի պահանջը եւ նկարահանեց նոր նյութ` «Լեռնային Ղարաբաղ. ադրբեջանցի փախստականների ճամբարում», ալիքը նույնիսկ նախորդ ռեպորտաժը` հայկական Ղարաբաղի մասին հանեց իր կայքից: Սակայն վերջերս «Եվրանյուզը» կրկին վերականգել է կայքում «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» տեսանյութը: Ի՞նչն է ստիպել ալիքին նման «համարձակ» քայլ անել: Միգուցե լրագորղական անաչառությունը եւ օբյեկտիվությունը, իսկ միգուցե Ադրբեջանի նախագահի վերջերս տված «սուլթանական» հարցազրույցը նույն հեռուստաընկերությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter