HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղթող է ճանաչվել «Աշոցք» և «Կապավոր» ՍՊԸ-ների կոնսորցիումը

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի շրջանակում անցկացված և ծրագրի կառավարման խորհրդի հավանությանն արժանացած «Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Դպրեվանք, Շամիրամ և Նոր Ամանոս գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Աշոցք» և «Կապավոր» ՍՊԸ-ների կոնսորցիումը։ Գործադիրը համաձայնել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿ հիմնարկին ամրացված Երևանի Աճառյան 20 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանային շենքի N 414 բնակարանում բնակվող 1988-1992 թթ. Ադրբեջանից գաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած Էլյա Դանիլովային ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր զբաղեցրած 30 քմ մակերեսով բնակելի տարածքը սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջնորդությանը։ Աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակում կառուցված բնակելի շենքերի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման, լրացուցիչ աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ միջև կնքված մի շարք համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու համաձայնագրերին, նոր խմբագրությամբ շարադրել իր նախկին որոշումներից մեկը և փոփոխություններ կատարել մյուսում։ 2010 թ. հունվարի 25-ին ուժգին քամու հետևանքով Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի մեկ մասնաշենքի ամբողջովին քանդված տանիքի հիմնանորոգման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 20,000.0 հազար դրամ։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուշադրություն է հրավիրել շինարարական աշխատանքների որակի վրա։ «Եղել են դեպքեր, (և այդ դեպքերն արձանագրել է նաև Վերահսկիչ պալատը), երբ քամին տարել է շենքերի բոլորովին նոր ծածկերը։ Պետք է բացառել նման երևույթները»,- նշել է վարչապետը։ Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2010 թ. ծախսերի կատարման նորմատիվները` տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով 1700.51 հազար դրամ, բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 824.72 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ բաշխվել են հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների ծրագրով 2010 թ. նախատեսված 227,161.0 հազար դրամ հատկացումները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter