HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտահերթ ընտրություններ` Մեծամոր և Վարդաբլուր գյուղական համայնքներում

Իր որոշումներով գործադիրն այսօր վաղաժամկետ դադարեցված է համարել Արմավիրի մարզի Մեծամորի և Արագածոտնի մարզի Վարդաբլուրի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակել արտահերթ ընտրություններ և դրանց ֆինանսավորման համար ՀՀ ԿԸՀ-ին հատկացրել անհրաժեշտ գումարները։ Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հաստատել օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական այն հաստատությունների ցանկի ձևավորման չափանիշներն, որտեղ ընդունված ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք։ Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը ՀՀ ԱԳՆ կազմում ստեղծել է սահմանակից երկրների ու մշակույթի և հումանիտար համագործակցության վարչություններ, վերանվանել գործող վարչություններից երկուսը։ Կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա է տվել «Վիկմեդ» էսթետիկ բժշկության կենտրոն» ՍՊԸ-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter