Խուլիգանության 12 դեպք` ընթացիկ ամսում
Հանրապետության տարածքում անցյալ տարվա ընթացքում գրանցվել է խուլիգանության 355 դեպք, որից 137-ը՝ Երեւանում։ Դեպքերից 51-ը կատարվել է զենքի գործադրմամբ։ Իրավապահները բացահայտել են 295 դեպք, մյուսների բացահայտման ուղղությամբ, ըստ ոստիկանության մամլո ծառայության, միջոցառումները շարունակվում են։
2010-ին ոստիկանության տարբեր բաժիններում խուլիգանության 15 դեպք գրանցվել է հունվար ամսին, իսկ 12 դեպք՝ փետրվարի 1-17-ն ընկած ժամանակահատվածում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել