HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լրացուցիչ հնարավորություններ` սփյուռքում հայերենի պահպանության եւ տարածման համար»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ինտերնետային բազմալեզու օնլայն թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին, որը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Ծրագիրն ապահովում է արեւելահայերենից արեւմտահայերեն, արեւմտահայերենից արեւելահայերեն, երկու հայերեններից անգլերեն եւ հակառակ ուղղությամբ թարգմանություններ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս. Սարգսյանը գոհունակություն է հայտնել նման ծրագիր նախաձեռնելու կապակցությամբ եւ նշել, որ այդպիսով նաեւ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում սփյուռքում հայերենի պահպանության եւ տարածման համար: Խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը նախագահին է ներկայացրել ծրագիրը, դրա ընդլայնման, կատարելագործման եւ կիրառման հեռանկարները: Նա տեղեկացրել է, որ նոր մեկնարկած ծրագրի կայքից արդեն իսկ օրական մոտ 1300 այցելու է օգտվում, որոնց զգալի մասը սփյուռքից է: Խոսվել է ծրագրի աշխատանքային խմբում Հայաստանից եւ սփյուռքից բարձրակարգ լեզվաբաններ ընդգրկելուն, ծրագրի հետագա կատարելագործման համար գիտաժողով կազմակերպելուն վերաբերող հարցերի մասին: Ս. Սարգսյանը հաջողություն է մաղթել աշխատանքային խմբի անդամներին եւ ասել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել նրանց գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter