Ո՞վ է մեղավոր
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր Ջավախքի հիմնախնդիրների շուրջ կազմակերպված սեմինար-քննարկման զեկուցողներից էր` Հայաստանի քաղաքականությունը Ջավախքի խնդիրների նկատմամբ թեմայով: Վրաստանի վարած քաղաքականության շահարկելու փոխարեն նա առաջարկեց «ինքներս մեզ հարց տալ, թե ով է մեղավոր. վրացիները, որոնք փորձում են ստեղծել ազգային պետություն, ադրբեջանցիները և թուրքերը, որոնք ուզում են ուժեղացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհում, թե մենք, որ Ջավախքը դետարկում ենք հայկական սփյուռքի մի մասնիկ»:
Բանախոսը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը ջավախահայությանը վերաբերում է որպես սփյուռքի մի մասնիկ, կառավարությունը ինչ-որ ծրագրեր է իրակնացրել Ջավախքում, սակայն դրանք հիմնականում փոքր, այլ ոչ թե գլոբալ բնույթի ծրագրեր են եղել: «Ջավախք որպես քաղաքական գործոն դարձնելու քաղաքականություն Հայաստանը չի իրականացրել»,-հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Օրինակ բերելով ընդամենը երկու ամիս առաջ Ախալքալաքի երկաթգծի կայարանի աճուդը, որտեղ ոչ մի հայկական կազմակերպություն չի մասնակցել, և երկաթգծի կայարանը բաժին է հասել ադրբեջանցիներին` զեկուցողը հարց է տալիս, թե ինչու Հայաստանաը չի փորձում Ջավախքում ձեռք բերել ստարատեգիական նշանակություն ունեցող օբյեկտներ, որպեսզի ավելի հզորացնի իր ներկայությունը Ջաախքում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Հայաստանը պետք է նպաստի Ջավախքում գործող հայկական կազմակերպություններին, որպեսզի նրանք գործոն դառնան և կարողանան ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը:
«Ջավախքահայության պահանջները բխում են միջազգային իրավունքի տառից ու ոգուց»,-հայտարարեց «Երկիր» միության փորձագետ Ռոբերտ Թաթոյանը: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության խնդիրը միջազգային ատյաններում թեմայով նրա զեկուցումը ընդգծում էր ազգային փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, որը, սակայն, Վրաստանը չի իրականացնում:
«Մնում է հայաստանյան և սփյուռքյան կառույցները ճնշում գործադրեն միջազգային հանրության վրա, որպեսզի նրանք իրենց հերթին իրենց լծակներով` տնտեսական-քաղաքական լծակներով փորձեն պարտադրել վրացական իշխանություններին այն լուծումները, որոնց ձգտում է հայկական կողմը»,-ասաց Ռոբերտ Թաթոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել