HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հյուրն է Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը

Վարդգես Մաթեւոսյանին ուղղված Ձեր հարցերը տեղադրեք մեկնաբանությունների դաշտում: Ծնվել է 1945 թվականի փետրվարի 1-ին, Եղեգնաձորի շրջանի Աղավնաձոր գյուղում: 1961 թ. բարձր առաջադիմությամբ  ավարտել է  Աղավնաձորի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և ընդունվել Երևանի գյուղմեխանիզացիայի ու էլեկտրաֆիկացիայի  տեխնիկումը, որն ավարտել է 1966թվականին` տեխնիկ-մեխանիկի մասնագիտությամբ:

1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ճարտարագետ մեխանիկի մասնագիտությամբ: 1966-1968թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1968-1970թթ. աշխատել է ՌԴ Տոլյատի քաղաքի «Ավտովազ» գործարանում, որպես փականագործ: 1970-1977թթ.  եղել է Հայաստանում Տոլյատիի «Ավտովազի» ներկայացուցիչը: 1977-1993թթ. աշխատել է որպես Արարատի «Ավտովազ»  կենտրոնի տնօրեն: 1993-1999թթ. եղել է Երևանի թիվ 4 հացի գործարանի տնօրենը: 1999-2003թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր` թիվ 72 ընտրատարածքից: Եղել է ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի մշտական անդամ: 2003 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:  Եղել է ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի մշտական անդամ: 2007 թվականի հունիսի 13-ին նշանակվել է  ՀՀ Վայոց ձորի մարզպետ և աշխատում է մինչ օրս: Ներկայումս Բարգավաճ Հայաստան կուսակցության  Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահն է: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter