Առևանգել են` պարտքի դիմաց
Փետրվարի 17-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1963 թ. ծնված Գայանե Հ.-ն` հայտնելով, որ 2009 թ. դեկտեմբերին 1970 թ. ծնված Արսեն Ա.-ն մի խումբ անձանց հետ միասին 1.500 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց տնից բռնի ուժով առևանգել է իր ամուսնուն` 1975 թ. ծնված Հովհաննես Վ.-ին և 8 ժամ պահելուց հետո բաց թողել, որից հետո ս/թ հունվարի 2-ին Արսեն Ա.-ն մի խումբ անձանց հետ կրկին առևանգել է ամուսնուն և 2 օր պահելուց հետո բաց թողել:
Արսեն Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել