Քարաթափում` Գորիս-Կապան միջպետական ճանապարհին
Երեկ` ժամը 21.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ քարաթափման հետևանքով փակվել է ճանապարհի երթևեկելի մասից 5 քմ մակերեսով հատված և երթևեկությունը դարձել է միակողմանի:
Հրշեջ-փրկարարների և Գորիս քաղաքի «ՕՍՄԱՐ» ՍՊԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ճանապարհը մաքրվել է և ժամը 21.16-ի դրությամբ դարձել` երթևեկելի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել