««Համաներում հայտարարելու մասին» որոշման դրույթը Ն. Փաշինյանի նկատմամբ կիրառելի է»
Ս.թ-ի փետրվարի 10-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները խնդրել էին Արմեն Հարությունյանին ներկայացնել իրավական դիրքորոշում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Ազգային ժողովի 2009թ-ի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառելիության վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նշված խնդիրը հանգամանորեն քննարկել է և եկել է այն եզրահանգման, որ 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված 5-10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում անձի նկատմամբ պետք է կիրառվի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը: Հաշվի առնելով վերոգրյալը` Պաշտպանի գրասենյակը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի չփոփոխման պարագայում «Համաներում հայտարարելու մասին» որոշման վերոնշյալ դրույթը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառելի է:
Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի մամլո բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել