HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վագաֆարմի» բողոքը մերժվել է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր: ՏՄՊՊՀ մամլո բաժնի փոխանցմամբ` հանձնաժողովն այսօր քննարկել և մերժել է դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանքի ենթարկված «Վագաֆարմ» ընկերության վարչական բողոքը` որոշումն ընկերության մասով չեղյալ համարելու վերաբերյալ: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ` հակամրցակցային համաձայնությունը կայացել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և դրսևորվել է սիրտ անոթային, հակավիրուսային և շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի գների` որոշակի ժամանակահատվածում, տնտեսական որևէ գործոնով չհիմնավորված բարձրացմամբ: «Վագաֆարմը» հակամրցակցային համաձայնության համար տուգանված 7 ընկերություններից մեկն է, որի տուգանքի չափը կազմել է ավելի քան 40 միլիոն դրամ (ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, ինչպես նախատեսված է օրենքով): Ընկերության` վարչական բողոքում նշված հակափաստարկներն անհիմն համարելով, Հանձնաժողովը մերժեց այն, տուգանքի որոշումը թողնելով անփոփոխ: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ այսօր կարճվել է նույն հակամրցակցային համաձայնության համար տուգանված «Ալֆաֆարմ» ընկերության (տուգանքի չափը` ավելի քան 113 միլիոն դրամ) վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթը, քանի որ ընկերությունն ակտը (Հանձնաժողովի որոշումը) միաժամանակ բողոքարկել է թե Հանձնաժողովին, թե դատարան: Այդպիսի դեպքերում վարչական մարմնում ակտը ենթակա է կարճման և քննության ենթակա` դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter