HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թումանյանական աշխարհ»

Այսօր Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց լուսանկարիչ Հանրի Ներսիսյանի «Թումանյանական աշխարհը» խորագիրը կրող լուսանկարների անհատական ցուցահանդեսը, որի կազմակերպիչն էր «Լոռվա ձոր» Հ/Կ-ը: Ներկայացված աշխատանքներում պատկերված է Լոռվա բնությունը, մարդիկ` իրենց առօրյա հոգսերով, կիսավեր հուշակոթողները... «Լուսանկարներն արել եմ վերջին 5 տարվա ընթացքում: Սա իմ ծննադավայրն է, այս լուսանկարները ոչ թե ցուցահանդեսի համար եմ արել, այլ դրանք եղել են իմ արխիվում: Ես ընտրեցի այն նկարները, որոնք ներկայացնում են Թումանյանական աշխարհը»,- ասաց Հանրի Ներսիսյանը: Նրա ասելով ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ներկայացնել Թումանյանի ծննդավայրը, այլեւ վեր հանել Լոռիում առկա խնդիրները. «Գրեթե բոլոր գյուղերում կարելի է տեսնել բնության աղավաղված վիճակ: Նույնն է թե ճանապարհների, թե հուշակոթողների հետ, ոչինչ չի արվում դրանք կործանումից փրկելու համար: Այս նույն վիճակն է ողջ Հայաստանում»,- ասաց լուսանկարիչը: Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Թումանյանի թոռնուհին` Իռմա Սաֆրազբեկյանը.  «Հանրի Ներսիսյանը կարողացել է քայլել այն վայրերով, որտեղով Թումանյանն է քայլել եւ կարողացել է տեսնել Լոռին հենց Թումանյանի աչքերով: Թումանյանն ինքն էլ շատ էր սիրում լուսանկարել: Կարծում եմ`  միշտ պետք է նման ցուցահանդեսներ ունենանք եւ աշխատենք, որ հատկապես երիտասարդությունը այցելի ցուցահանդեսների, որպեսզի նրանք սիրեն բնությունը, մոտ լինեն բնությանը»,- ասաց նա` նշելով, որ ցուցահանդեսին երիտասարդների ներկայությունն իրեն  ուրախացնում է: Իսկ ահա ցուցահանդեսի երիտասարդ այցելուներից Տիգրան Գրիգորյանն ասաց.   «Այստեղ բարձրացված են նաեւ այն խնդիրները, որոնք ոչ հոգատար վերաբերմունքի արդյունք են: Այս վերաբերմունքն արդարացված չէ, Լոռին համազգային արժեք է, պետք է փորձել լուծել այնտեղ առկա խնդիրները: Եւ այդ խնդիրները լուծելու ձեւերից մեկն էլ այս ցուցահանդեսն է»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter