HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդային թունավորում

Փետրվարի 18-ին ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել Շիրակի մարզային պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից առ այն, որ ժամը 23:00 սահմաններում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել «Նաիրի» ռեստորանային համալիրում կատարվող հարսանյաց հանդեսին մասնակցող թվով 7 մարդ` աղիքային երևույթներով, նախնական ախտորոշումը սննդային թունավորում: Ահազանգը ստանալուն պես Երևանից մասնագիտացված խումբ է մեկնել Գյումրի, տեղի մասնագետների հետ համատեղ կազմակերպվել է հիվանդների ստացիոնար պայմաններում բուժումը, իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ: Արդյունքում ևս 23 հիվանդ հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` 13 տարեկան` Գյումրու Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ձեռնարկված բուժական և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հիվանդների վիճակը 19.02.2010թ. 13:00 դրությամբ բավարար է, առաջիկա 2-3 օրվա ընթացքում նրանք դուրս կգրվեն: Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով գիշերվա ընթացքում իրականացվել են հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Թեթևակի նախանշաններ ունեցող հանդիսության մասնակիցները հոսպիտալացվել են հիվանդության հետագա բարդացումներից զերծ մնալու նպատակով: Նոր հիվանդներ չեն արձանագրվել: Հանրային սննդի կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Օգտագործված սննդամթերքից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու և թունավորման պատճառը պարզելու նպատակով: Վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ հիվանդները օգտվել են հանրային սննդի կազմակերպությունում պատրաստված կերակրից, վարակի գաղտնի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանիշները, ինչպես նաև դրանց միամոմենտ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը: Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Իրավիճակը վերահսկվում է: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter