Կողոպտիչը հայտնաբերվել է
Նախօրեին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1988 թ. ծնված Գևորգ Գ.-ն` հայտնելով, որ 2009 թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, ոմն Սարգիս Մովսես Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ ոսկու շուկայի դիմաց, զանգահարելու պատրվակով, վերցրել է իր 65.000 դրամ արժողության «Նոկիա 6500» բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ոստիկանության Արտաշատի և Կենտրոնականի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սարգիսը 1988 թ. ծնված Սարգիս Ս.-ն է:
Փետրվարի 18-ին, ժամը 19.00-ին, նա բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել