Վարչապետն ու «Միասին» շարժումը համատեղում են ջանքերը
Տ. Սարգսյանն այսօր ընդունել է «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին, որոնց ողջունելով` նշել է. «Ձեր կազմակերպությունն ունի չափազանց կարեւոր առաքելություն, այն է` աջակցել հանրապետության նախագահին եւ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումներ մեր երկրում։ Ձեր աջակցությունը խիստ կարեւոր է, որովհետեւ մեր բարեփոխումները հաջողություն կունենան, եթե դուք անմիջականորեն ներգրավված լինեք այդ գործընթացների մեջ։
Դրա համար եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ կառավարությունում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել գործունեության համար, որ ծավալել եք 2009 թվականի ընթացքում։ Ձեր աշխատանքը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, եւ հասարակությունը դրական է արձագանքում ձեր բոլոր նախաձեռնություններին։ Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այսուհետեւ նույնպես կառավարությունն աջակցելու է ձեզ ձեր ծրագրերի իրականացման գործում։ Ես նաեւ ծանոթացել եմ այն ուղղությունների հետ, որոնք ընկած են լինելու ձեր աշխատանքների հիմքում, եւ պատրաստ եմ քննարկել 2010 թվականի մեր համատեղ անելիքները»։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` երիտասարդական շարժման անդամները Տիգրան Սարգսյանին են ներկայացրել կատարված աշխատանքներն ու միջոցառումները, նշելով, շարժումը Հայաստանի Հանրապետության նախագահի եւ կառավարության վարած բարեփոխումների աջակիցն է։ Հանդիպման ժամանակ խոսվել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումների եւ դրանցում երիտասարդության դերակատարության մասին, ծավալվել է շահագրգիռ քննարկում, որին հաջորդել է անկեղծ զրույցը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել