HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Թաթուլ Հակոբյանի գրքի շնորհանդեսը` Արցախում

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր կամ ո´չ խաղաղություն, ո´չ պատերազմ» գրքի ռուսերեն հատորի շնորհանդես-վաճառքը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, արցախյան շարժման առաջամարտիկներ, լրագրողներ:

Մինչ ստեփանակերտյան միջոցառումը, գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նաեւ Հադրութում, իսկ Ստեփանակերտից հետո գիրքը կներկայացվի նաեւ Շուշիում: Գրքի ռուսերեն հատորը կազմված է 532 էջից, 16 էջ լուսանկարներից:

Ղարաբաղյան խնդրի եւ հակամարտության կարգավորման բոլոր փաստաթղթերը թարգմանվել եւ դրվել են գրքի վերջում` հավելվածներ բաժնում: Այս հատորում` հայերեն առաջին հրատարակության հետ համեմատած, ավելացել են մի քանի գլուխներ: Հատորի խմբագիրը Նաիրա Հայրումյանն է, իսկ հրատարակիչը «Անտարես» հոլդինգը:

Ստեփանակերտյան շնորհանդեսի ժամանակ հեղինակը, խոսելով գրքի մասին, նշեց. «Ես չեմ մտածում, որ պատմություն եմ կերտում, բայց նաեւ չեմ ուզում դասվել այն մարդկանց շարքին, որոնք պատմություն են կեղծում: Ահավոր ծանր է գրել այսօրվա մասին, երբ կան զոհվածներ, կան հերոսներ, հակասություններ, եւ դժվար է բալանսը պահպանել` նկատի չունեմ ադրբեջանական կողմի բալանսը, այլ հայության եւ հայության միջեւ բալանսը, որովհետեւ մեկը մի մարդու մասին ասում է հերոս է, մյուսը` հակառակն է պնդում, եւ այդպես շարունակ: Այդ իմաստով փորձել եմ իմ խղճի առաջ պատասխանատու լինել»:

Գրքի հայերեն առաջին հրատարակությունը 1000 օրինակ տպաքանակով լույս է տեսել 2008 թ. աշնանը: Առաջիկայում գիրքը կհրատարակվի նաեւ անգլերեն, արեւմտահայերեն, ինչպես նաեւ կլինի հայերեն (արեւելահայերեն) երկրորդ հրատարակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter