HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության և պլանավորման դեպարտամենտի զորային պլանավորման վարչության պետ, Ֆրենկ Բոլանդին և պլանավորման ու վերանայման  գործընթացի գնահատման խմբի ներկայացուցիչներին:   Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակական զարգացում է ապրում: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող որոշ զորավարժությունների ու միջոցառումների: Անդրադառնալով Կոսովոյում և Աֆղանստանում հայկական ստորաբաժանումների խաղաղարար առաքելություններին` պաշտպանության նախարարը ՀՀ-ի կողմից ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգության և կայունության հաստատման գործողություններին  մասնակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև որոշ տվյալներ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և ՀՀ պաշտպանության նախարարությունում ներդրված քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը և դրա իրագործման միջոցները մանրամասնող պլանավորման և վերանայման գործընթացը հիանալի ուղեցույց են առաջիկա  5 տարիներին համատեղ ծրագրերի իրականացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter