ԼՂՀ նախագահն այցելել է զորամասեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի` առաջնային գծի կենտրոնական եւ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լսել է մարտական հերթապահություն կրող հրաձգային ստորաբաժանումների հրամանատարների զեկույցները, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին եւ ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինծառայողներին պարգեւատրեց հուշանվերներով:
Բակո Սահակյանը ներկա է գտնվել տանկահրաձգային եւ հրաձգային վարժություններին: Նախագահն այցելել է նաեւ գումարտակներից մեկի սպայական ավան եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել