HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ տպարանում և սարալանջում

Փետրվարի 21-ին` ժամը 06.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տպարանում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար եւ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.37-ին, մարվել` 09.37-ին: «Կրատան» ՍՊԸ-ին պատկանող տպարանի պահեստում այրվել են թղթի գալարափաթեթներ` 200 քմ մակերեսով: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, փետրվարի 21-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.06-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի «Թագավորանիստ» կոչվող սարալանջում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 21.15-ին: Այրվել է 500 քմ խոտածածկ տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter