Դուրս է բերվել գետից
Փետրվարի 21-ին` ժամը 05.35-ին, Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Առափնյա փողոցին կից հոսող Տանձուտ գետի մեջ` ջրից դուրս ցցված քարին, հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ` ինքնասպանության փորձ կատարելիս, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 06.33-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1971 թ. ծնված Գ. Խաչատրյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նաեւ հայտնում է, որ փետրվարի 20-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.10-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի, 1990 թ. ծնված Ա. Սիմոնյանը:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել