HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ «Ազատամտության». դատական նիստը չկայացավ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դատարանում բողոքարկում է Կենտրոն վարչական տարածքի քննիչ Աշոտ Մխիթարյանի կայացրած որոշումը, որով կարճվել էր «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորին վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը՝ Քրեական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասով (Վիրավորանք): Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, պետք է սկսվեր պատգամավորի բողոքի քննությունը, սակայն դատական նիստ չկայացավ, քանի որ դատարանը նիստից րոպեներ առաջ էր ստացել քրեական գործի նյութերը: Քրեական գործը վերահսկող դատախազը «Հետքին» ասաց, որ իրենք դատարանի ծանուցումը ստանալուց հետո` փետրվարի 18-ին, գործի նյութերն ուղարկել են դատարան, սակայն դատարանը միայն այսօր է ստացել դրանք: Իսկ քրեական գործը կարճած քննիչ Աշոտ Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հաջորդ դատական նիստի ժամանակ ինքը հանգամանորեն կներկայացնի, թե ինչ հիմքով է կարճել քրեական գործը: «Եթե նման բովանդությամբ հոդվածներ եւ կոլաժներ հրապարակեին Ձեր հարազատների վերաբերյալ, Դուք դարձյալ կհամարեի՞ք, որ այդտեղ վիրավորանք չկա»,- «Հետքի» այս հարցին քննիչը պատասխանեց. «Խնդրում եմ, հարցն անձնական ոլորտ մի տեղափոխեք, համբերություն ունեցեք, ես ամսի 2-ին կներկայացնեմ»: Դատական նիստը նշանակվեց մարտի 2-ին` ժամը 16:30-ին: Հիշեցնենք, որ քննչական բաժինը քրեական գործ հարուցել էր դեռեւս հուլիս ամսին՝ պատգամավորի դիմումի հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter