HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավորներ ավտոպատահարից

Նախօրեին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զոր. Անդրանիկ եւ Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՕՍ 999 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 65 ՕՏ 526 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդներ` 1979 թ. ծնված Ն. Հարությունյանը եւ 1982 թ. ծնված Ա. Սարգսյանը, ինչպես նաեւ ուղեւոր, 1988 թ. ծնված Կ. Բաղիշյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Դեպքի մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter