HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաթղթերը մինչ օրս չէին տրամադրել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «ԻստԻնվեստորն» ընդդեմ «Արարատ» ԿԳՕԿ-ի դատական նիստը: Սակայն այն կրկին հետաձգվեց, քանի որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ԿԳՕԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը հայցվոր կողմին չէր փոխանցել Ընկերության փաստաթղթերը: Եվ միայն այսօր դատարանում նա ներկայացրեց դրանք կողմերին: Դավիթ Մանթաշյանի պարզաբանմամբ` «Արարատ» ԿԳՕԿ-ից այդ փաստաթղթերը իրեն փոխանցվել է միայն նախորդ ուրբաթ` փետրվարի 19-ին, իսկ ինքը գրասենյակի տեղափոխման խնդիրների հետ կապված չի կարողացել փոխանցել դրանք հայցվորի փաստաբաններին: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին դատարանը մասնակի բավարարել էր «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների միջնորդությունը` պարտադրելով ««Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանին» տրամադրել Ընկերության փաստաթղթերը, մասնավորապես պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը` կատարված փոփոխությունների ու լրացումների եւ նոր խմբագրումների հետ միասին, վերջին երեք տարվա տարեկան հաշվետվությունները, բաժնետոմսերի թողարկման ազդագրերը, ժողովների, խորհրդի, վերստուգող հանձնաժողովի կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները, հաշվիչ հանձնաժողովի արձանագրություններն ու քվեաթերթիկները: «Արարատ» ԿԳՕԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը պատրաստակամություն էր հայտնեց 3 օրվա ընթացքում նշված փաստաթղթերը փոխանցել հայցվոր կողմին` առանց ԴԱՀԿ-ի միջամտության: Իսկ դրանք ուսումնասիրելու համար «ԻստԻնվեստորի» շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը եւս երկու օր էր պահանջել` այդ փաստաթղթերն ուսումնասիրելու համար: Այդ պատճառով էլ դատավոր Ա. Մելքումյանը դատական նիստը հետաձգել էր մինչեւ այսօր: Դատավոր Ա. Մելքումյանը կրկին հետաձգեց նիստը մինչև «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչները ծանոթանան Ընկերության փաստաթղթերին: Հաջորդ նիստը նշանակցվեց մարտի 2-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter