HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր ՌԴ Հայրենիքի պաշտպանի օրն է

Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: Եվ թեև Հայաստանում տոնը պաշտոնապես չի նշվում, սակայն, ձևավորված ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի փետրվարի 23-ին Հաղթանակ զբոսայգին մարդաշատ է լինում: ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ` փետրվարի 23-ի առավոտյան զբոսայգի են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter