HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցույց Ֆրանսիայի Լիոն քաղաքում` ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների եւ Վ. Չախալյանի

Ս.թ. մարտի 3-ին` ժամը 17:00-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ «Եվրանյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ, տեղի է ունենալու է ցույց ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների եւ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի: Ինչպես տեղեկացնում է «Երկիր» միությունը, ցույցի մասնակիցները բողոքելու են ջավախքահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության, Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտման, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գրանցման եւ բռնագրավված եկեղեցիների վերադարձման իրավունքների ոտնահարման դեմ: Ցույցի կազմակերպիչն է «Ֆրանսիա-Ջավախք» ոչ կառավարական կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter