HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«DigiTec»-ը տեղափոխվեց մարզեր

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տարածքային կառավարման նախարարությունը եւ մի շարք տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ընկերություններ հանրապետության մարզերում նախաձեռնել են արտագնա ցուցահանդես-տոնավաճառ, որը կրում է «DigiTec անիվների վրա» անվանումը: Ծրագրի շրջանակում մասնակից ընկերությունները այցելում են քաղաքային համայնքներ` կայանելով եւ ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Մարտի 3-4-ը ծրագիրը կայանալու է նաեւ Արագածոտնի մարզում` Աշտարակ եւ Ապարան քաղաքներում: «Ամեն տարի DigiTec ցուցահանդեսներ անցկացրել ենք Երեւանում: Դա ամենամեծ ցուցահանդեսն է տարածաշրջանում: Այս անգամ որոշեցինք ընդլայնել շրջանակը եւ նմանատիպ ցուցահանդեսներ անցկացնել նաեւ մարզերում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԻՏՁՄ-ի միջոցառումների համակարգող Լեւոն Պետրոսյանը: Ըստ նրա, մարզային ցուցահանդես-վաճառքի առաջին պիլոտային ծրագիրն անցկացվել է դեկտեմբերին` Չարենցավան, Դիլիջան, Հրազդան, Իջեւան եւ Սեւան քաղաքներում: Կազմակերպիչները, նախորդ մարզային ցուցահանդեսի փորձը հաշվի առնելով, հանգել են այն եզրակացության, որ մարզերում ամենամեծ խնդիրը տեղեկատվական տեխնոլոգիաների իմացության, ճանաչելիության պակասն է, ինչպես նաեւ մարզերում շուկան հագեցած չէ: «Պարզեցինք, որ երեւանյան ընկերությունները չեն շտապում իրենց գործունեությունը ծավալել մարզերում: Նրանց ցանկությունն այնքան էլ մեծ չի, բայց մեր նպատակը հենց դա է, որ մարզերում էլ տեղեկատվական տեխնոլոգիաները տարածում ու ճանաչում գտնեն»,- ավելացրեց Լեւոն Պետրոսյանը: Ցուցահանդեսի այցելուները, այդ թվում` Արագածոտնի մարզի գործարարները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, ուսանողները եւ այլոք, կծանոթանան մարզի համայնքներում  ՏՀՏ զարգացմանը եւ կիրառման ընդլայնմանը, ընկերությունների ապրանքների եւ ծառայությունների սպառման աշխարհագրության ընդլայնմանը, ՏՀՏ կրթության զարգացմանը: Ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում նրանք հնարավորություն կունենան տեղում ցուցադրել ու  վաճառել իրենց ապրանքները: Կկազմակերպվեն նաեւ ուսուցողական սեմինարներ, վարժանքներ եւ դասընթացներ: Ապարանից հետո  արտագնա ցուցահանդեսի հաջորդ կանգառը կլինի Սպիտակ եւ Վանաձոր քաղաքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter