HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Կարևորն ուշադրությունն է»

Վեցամյա Սլավիկն առաջին անգամ է ծանրոց պատրաստում զինվորների համար: Նա ասում է, որ ծանրոցի բոլոր պարագաներն ինքն է ընտրել մայրիկի հետ և շտապում է թվարկել: «Տղաների օրվա կապակցությամբ ես ծանրոցի մեջ դրել եմ գուլպա, թաշկինակ, ածելի ու քաղցրավենիք»,- ասում է առաջին դասարանցին: Մարտունու թիվ 1 միջնակարգ  դպրոցում արդեն բարի ավանդույթ է փետրվարի 23-ին ծանրոցներով ու համերգային ծրագրով զորամաս այցելելը: Դպրոցի զինղեկ Վահրամ Հակոբյանի խոսքերով` սկսած 2004 թ. իրենք համագործակցում են Մարտունու շրջանում տեղակայված երկու զորամասերի հետ: Համագործակցության շրջանակներում անց են կացվել էքսկուրսիաներ, այցելություններ զորամասեր, հրաձգությունններ: ‹‹2006թ. ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԼՂՀ Կրթության նախարարության համապատասխան հրամանով յուրաքանչյուր դպրոց կցվել է որևէ զորամասի: Այսուհետ մենք աշխատում ենք դպրոց զորամաս համագործակցման պլանի համաձայն››,- ասում է Վ. Հակոբյանը: Նա ասաց, որ ինչ վերաբերում է զինվորների համար պատրաստված փոքրիկ ծանրոց-նվերներին, ապա դա ընդհամենն ուշադրություն նշան է: Դպրոցի մոտ 400 աշակերտի պատրաստված ծանրոց-նվերները տեղավորելով մեծ արկղերում` 9-րդ,10-րդ դասարանի որոշ աշակերտներ Մարտունու թիվ N պաշտպանական շրջանի տրամադրած ավտոբուսներով այցելել են զորամաս: Այնտեղ դպրոցականներին դիմավորել են Մարտունու թիվ N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանը: Աշակերտները մասնակցել են զորամասի հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր միտինգին, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել գնդապետ Կարեն Շաքարյանը, փոխգնդապետ Վլադիմիր Ղահրամանյանը և Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վալերի Հայրապետյանը: Հանդիսավոր միտինգին հաջորդել է Մարտունու թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցների համատեղ կազմակերպած տոնական համերգը` Մարտունու ‹‹Քնար›› ժողովրդական համույթի նվագակցությամբ: Համերգից հետո աշակերտները ծանոթացան զինամթերքին և զինվորական տեխնիկային: Այցելեցին առանձին զորամասեր և ծանոթացան զինվորի ապրելակերպին: Նման միջոցառումները Մարտունու թիվ N պաշտպանական շրջանի հրամանատարը բարձր է գնահատում: Իսկ դպրոց զորամաս կապի շրջանակներում էլ, հրամանատարի խոսքերով, փորձում են հնարավորինս աջակցել դպրոցների զինղեկների բարձրացրած խնդիրների լուծմանը: ‹‹Այս համագործակցության  արդյունքում մեր գործն ավելի է հեշտանում: Եթե մի քանի տարի առաջ զորակոչվածների մեծ մասը գաղափար չուներ զինվորական ծառայության գործից, այսօր պատկերը լիովին այլ է, իսկ զինվորական գիտելիքներով զինվորիների թիվը` համամատաբար մեծ››,- ասում է գնդապետ Կարեն Շաքարյանը: Այն, որ աշակերտները նվերներով են այցելում զորամաս, գնդապետ Կ.Շաքարյանի կարծիքով, շատ ուրախալի փաստ է: ‹‹Իմ տղան ևս դպրոցական է, և ամեն անգամ մեծ ուրախությամբ է պատրաստվում այս տոնին: Ու ամեն անգամ ինձ հիշեցնում է, որ պետք է անպայման ծանրոց պատրաստի զինվորի համար››,- ասում է գնդապետը: Հրամանատարը վստահեցնում է, որ այսօր նվերներից բացի տոնական է լիելու նաև զինվորների ճաշացուցակը, որը ենթադրում է մսեղենից պատրաստված կերակրատեսակներ և սովորական չափաբաժնի ավելացում: Ի տարբերություն տոնական ճաշացուցակի, մնացած պարտադիր զորավարժությունները չեն փոփոխվել, և այս առումով ամեն ինչ կընթանա սովորականի պես: Կրտսեր սերժանտ Ավագյանն արդեն ութ ամիս է, ինչ ծառայում է ԼՂՀ զիված ուժերում: Մինչև ծառայության անցնելը կրտսեր սերժանը ինքն է կազմակերպել և մասնակցել նման միջոցառումների: ‹‹Սա շատ լավ  ու ողջունելի գաղափար է: Այս փոքրիկ համերգն ու նվերներն ուրախություն են մտցնում զինվորի միապաղաղ առօրյա` այն դարձնելով ավելի հետաքրքիր ու անմոռանալի: Ինձ էլ նվեր հասավ, մի փոքրիկ աղջնակ ինձ այն տվեց ու վազելով հեռացավ››,- ասում է նա: Կրտսեր սերժանտ Ավագյանի խոսքերով` կարևորը նվերի մեծությունը չէ, այլ ուշադրությունը: Վերջինս հավատացնում է, որ այդ աղջնակից ստացած նվերը նրա համար ամենաթանկն է ու հիշարժանը: Իսկ ահա երկրորդ դասարանցի Մհերը, որ զորմաս էր եկել զինվորական համազգեստով, տուն վերադարձավ գնդապետի ուսադիրներով: Գնդապետ Կ.Շաքարյանը, նկատելով Մհերի համազգեստը, իր ուսադիրները նվիրեց նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter