HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Որոշ հեռուստաալիքներ կհեռարձակվեն պետպատվերի շրջանակներում 

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ԼՂՀ տարածքում 2010թ. բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման պետական պատվերը: Պետական միջոցներով կֆինանսավորվի Արցախի և Հայաստանի հանրային, «Արմենիա», ՌԴ-ի առաջին, «Ռոսսիա», НТВ, ДТВ հեռուստաալիքների եւ Արցախի ու  Հայաստանի հանրային եւ ՌԴ ռադիոծրագրերի  հեռարձակումը:

Տեղեկացնենք, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղում հեռարձակվում եւ վերահեռարձակվում է մոտ 2,5 տասնյակ հեռուստաալիքներ, բացի այդ հանրապետության որոշ բնակավայրերում հնարավորություն կա նաեւ դիտել ադրբեջանական մի քանի հեռուստաալիքների հաղորդումներ: Դեռեւս կան բնակավայրեր, որտեղ հնարավորություն չկա դիտել Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստաալիքների ծրագրերը: Հայկական նշված հեռուստաալիքներից բացի հանրապետությունում հեռարձակվում են նաեւ «Հ2» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter